Ադրբեջանի ցամաքային զորքերի մոտոհրաձգային զորամասերում անցկացվել են տակտիկական վարժաքներ մարտական հրաձգությամբ։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները իրականացրել են գործնական գործողություններ։ Ստորաբաժանումները մշակել են զինտեխնիկայի առաջխաղացման տարբեր մեթոդներ և, հետևելով նախատեսված երթուղուն, հաջողությամբ կատարել են կեղծ հակառակորդի դիրքերին մոտենալու և հայտնաբերված թիրախները ոչնչացնելու խնդիրները։