Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հեռախոսով քննարկել են գազային հանգույցի ստեղծման, հացահատիկի գործարքի իրականացման և միջուկային էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի խթանման մանրամասները։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հատուկ ուշադրություն է դարձվել հոկտեմբերին Ռուսաստանի նախագահի կողմից ներկայացված և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից աջակցություն ստացած Թուրքիայում գազային խոշոր հանգույց ստեղծելու նախաձեռնության իրականացման հեռանկարներին»,- ասվում է զեկույցում։