Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնել են Ղազախստանի՝ նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, տեղեկացրել է Tengrinews.kz-ը, փոխանցում է News.am-ը։
ԿԸՀ-ի նախագահ Նուրլան Աբդիրովը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 9 300 046 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 69,44 տոկոսը։
Կարակատ Աբդեն - 206 206 ձայն կամ 2,60 տոկոս,
Նուրլան Աուեսբաև - 176 116 ձայն կամ 2,22 տոկոս,
Ժիգուլի Դայրաբաև - 271 641 ձայն կամ 3,42 տոկոս,
Մեյրամ Կաժիկեն - 200 907 ձայն կամ 2,53 տոկոս,
Կասիմ-Ժոմարտ Տոկաև - 6 456 392 ձայն կամ 81,31 տոկոս,
Սալթանաթ Տուրսինբեկովա - 168 731 ձայն կամ 2,12 տոկոս»,- տեղեկացրել է Աբդիրովը։