Ռուսաստանն ինքնուրույն կզբաղվի ռուս ռազմագերիներին գնդակահարած անձանց հայտնաբերելու գործով․ նրանք պետք է գտնվեն և պատժվեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Aysor-ը։
«Անկասկած, Ռուսաստանն ինքնուրույն է զբաղվելու այդ հանցագործության հեղինակներին հայտնաբերելու գործով։ Նրանք պետք է գտնվեն և պատժվեն։ Ռուսաստանը միջազգային մեխանիզմների շրջանակում կանի հնարավոր ամեն ինչ՝ ուշադրություն հրավիրելու այս հանցագործության վրա և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր այդ հանցագործությանն առնչություն կարող էին ունենալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Դա կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե տեսանելի լինեն արդյունավետության կամ արդյունավետության հույսի նշաններ։ Եթե ոչ, ապա միջազգային հետախուզում հայտարարելը ոչ մի իմաստ չի ունենա»,- ասել է Պեսկովը։