Բելգրադն ու Պրիշտինան չեն կարողացել որևէ համաձայնության հասնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Արևմտյան Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի միջնորդությամբ Բրյուսելում կայացած գագաթաժողովում: Այս մասին երկուշաբթի լրագրողներին է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ համար անհայտ պատճառներով մենք չկարողացանք որևէ պայմանավորվածություն ձեռք բերել։ Սերբական կողմը միանգամայն կառուցողական էր, մենք ընդունեցինք 10 փոփոխված տեքստ [համաձայնագրի], բայց ալբանական կողմը ոչինչ չցանկացավ ընդունել, նրանք անընդհատ ցանկանում էին ավելացնել ինչ-որ բան, որն անհնարին էր»,- ասել է Վուչիչը։