Ինդոնեզիայում տեղի ունեցած 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 252-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի իշխանություններին։
Գործակալության տվյալներով՝ 31 մարդ անհետ կորած է համարվում, առնվազն 377 մարդ վիրավորվել է։ Հաղորդվում է նաև, որ ավելի քան 7 հազար մարդ դեռ չի կարողանում վերադառնալ իրենց տները աղետի հետևանքների պատճառով։ Հայտնի է, որ ավելի քան 700 շենք է վնասվել, այդ թվում՝ բնակավայրեր, դպրոցներ և հիվանդանոցներ Արևմտյան Ճավա նահանգի Չիանջուր շրջանում:
Հայնում են, որ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Ջակարտայից 74 կմ հարավ-արևելք։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվում է 5 կմ խորության վրա։