Թայվանի հարցը չին-ամերիկյան հարաբերություններում կարմիր գիծ է, որը չի կարելի անցնել։ Այս մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարար, պետխորհրդի անդամ Վեյ Ֆենհեն։
«Թայվանի հարցը Չինաստանի հիմնական շահերի առանցքն է, ինչպես նաև չին-ամերիկյան հարաբերությունների առաջին կարմիր գիծը, որը չի կարելի հատել»,- Վեյ Ֆենհեի խոսքերը մեջբերել են Չինաստանի ՊՆ WeChat սոցցանցում արված հաղորդագրության մեջ:
Նախարարն ընդգծել է, որ Թայվանը Չինաստանի մի մասն է, և Թայվանի հարցի կարգավորումը «Չինաստանի ժողովրդի ներքին գործն է»։ «Դրսի ոչ մի ուժ իրավունք չունի միջամտելու»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Չինաստանի զինված ուժերն ունեն ուժ, վստահություն և բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ ապահովելու երկրի միավորումը։