ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը նախատեսում Է 2023 թվականի հունիսին համաձայնագիր ստորագրել ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կառավարությունների ղեկավարների առաջիկա խորհրդում՝ հաջորդ տարվա հունիսի սկզբին, այս համաձայնագիրը վերջապես կընդունվի:
«Համաձայնագիրը քննարկվել Է Կառավարությունների ղեկավարների խորհրդի կայացած նիստում: Կարելի Է ասել, որ այն գրեթե համապատասխանում է պահանջվող նորմերին, կարելի Է ընդունել», - ասել Է ԱՊՀ գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահը: Հոկտեմբերի վերջին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել Էր, որ Մոսկվան կարևոր Է համարում արագացնել Անկախ Պետությունների Համագործակցությունում ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների շուրջ համաձայնագրի ստորագրումը: Միշուստինը հիշեցրել Էր, որ փաստաթուղթը կոչված Է պաշտպանելու ներդրողների իրավունքները և պետությունների շահերը, ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր՝ համաշխարհային լավագույն պրակտիկաների օգտագործմամբ: