Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 23-ին Երևանում պետության ղեկավարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Միջոցառումը տեղի է ունենալու նեղ և ընդլայնված կազմերով։
Երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, միջխորհրդարանական շրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։ Գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն նաև հարցերի լայն շրջանակ, որոնք կվերաբերեն փոխգործակցության տարբեր ոլորտներին և ուղղություններին։
Հաշվի առնելով 2022-2023 թվականներին ՀԱՊԿ-ում նախագահության անցումը Բելառուսին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն կհայտարարի այն առաջնահերթ ոլորտները, որոնց վրա պետք է կենտրոնացվեն համատեղ ջանքերն այս ընթացքում։