Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է մոտ ապագայում անդրսահմանային ցամաքային գործողության հնարավորության մասին։
«Մենք գիտենք ահաբեկիչների անունները, գտնվելու վայրը և պրոֆիլները: Գիտենք նաև, թե ով է նրանց պահում, զինում և ոգեշնչում: Տա Աստված, մոտ ապագայում մենք մեր տանկերով ու հրետանով կոչնչացնենք ահաբեկիչների արմատները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսուհետ մենք ունենք միայն մեկ միջոց, այն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Մենք անվտանգության գիծ ենք գծել Իրաքի և Սիրիայի հետ մեր սահմանների երկայնքով, և ոչ ոք չի կարողանա խանգարել մեզ մեր սահմանների պաշտպանության գործում:Վերջին մի քանի օրվա ընթացքում մեր ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը գտնվում են ահաբեկիչների գլխավերեւում, մենք բոլորին կոչնչացնենք»,- ասել է Էրդողանը։