Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր

20:42     22 նոյեմբերի, 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է Aysor-ը։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների միջև ամենաբարձր մակարդակով նախորդ համատեղ հայտարարությունների գործնական իրականացմանը վերաբերող հարցեր։

«Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման համար եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։


© armedia.am