ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է Aysor-ը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների միջև ամենաբարձր մակարդակով նախորդ համատեղ հայտարարությունների գործնական իրականացմանը վերաբերող հարցեր։