Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովը ժամանել է Հայաստան։ Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Երևանում նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԽԽ) նիստին։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում կայանալու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։