«Ինչո՞ւ ես խոժոռված»։ Նման արտահայտությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստին ընդառաջ, փոխանցում է News.am-ը։
Երբ Լուկաշենկոն ժամանել է «Դվին» համալիր, որտեղ անցկացվում է նիստը, ողջունել է Փաշինյանին և նկատել նրա հայացքն ու նման արտահայտություն արել։ Դրան ի պատասխան՝ Փաշինյանը ժպտացել է և ինչ-որ բան ասել։