Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ իր հանդիպումը Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հնարավոր է կայանա, եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հավանաբար։ Քաղաքականության մեջ վիրավորվածության զգացողություն չի լինում։ Վերջիվերջո մենք կարող ենք նման քայլի գնալ ամենաբարենպաստ պայմաններում»,- ասել է էրդողանը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։