Դրական ենք գնահատում Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների գագաթաժողովը։ Այս մասին նոյեմբերի 23-ին Երեւանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է News.am-ը։
Նրա գնահատմամբ, այս գագաթաժողովի արդյունքները, ներառյալ համատեղ հայտարարությունը, լավ հիմք են ստեղծել ապագա փոխզիջումների համար։
Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ դա թույլ կտա Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հասնել։
Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը ուշադրություն է պահանջում։ Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՀԱՊԿ-ում նախագահելու համար։