Փաշինյան-Պուտին հանդիպումը մեկնարկել է

22:58     23 նոյեմբերի, 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել են երկկողմ բանակցությունները Երևանում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Նշենք, որ ավելի վաղ Երևանում կայացել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։


© armedia.am