Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից, և Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին:
Արմենպրես-ի հաղորդմամբ` կառավարության նիստում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասաց, որ փոփոխությունը անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է տեղի ունենում:
«Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա:
Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ ըստ անհրաժեշտության հետագայում ծառայությունը երկարացնելու հնարավորություն կլինի: