Ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այսօր Բաքվում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է News.am-ը։
«Նոյեմբերի 14-ին Խովաևը գտնվում էր Երևանում, որտեղ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քաղաքական ղեկավարության հետ։ Այսօր նա Բաքվում է։ Այս շփումների թեման խաղաղության պայմանագրի կնքումն է»,-ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հետ կապված հայտարարություններին, որոնք արվել են Երևանում և Բաքվում, Զախարովան նշել է, որ այդ թեման շատ զգայուն և բարդ բնույթ է կրում։ «Նպատակահարմար չենք համարում մինչ կոնկրետ պայմանավորվածությունը կողմերի դիրքորոշումները քննարկելը»,-հավելել է Զախարովան։