Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին Ալիևը հայտարարել է «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում, փոխանցում է News.am-ը։
«Բրյուսելում դեկտեմբերի 7-ին հանդիպում էր նախատեսված, սակայն Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնական) տեղեկացրեց, որ իր հետ կապ է հաստատել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը, որը հայտնել է, որ ՀՀ վարչապետը համաձայնել է հանդիպել պայմանով, որ հանդիպմանը ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։