Առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջիկայում ոչ, նման հանդիպում նախատեսված չէ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուտափույթ կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա: Նրան չի գոհացրել հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայության մասին Երևանի առաջարկը։
«Ռուսաստանը շարունակում է աջակցել երկու պետություններին իրավիճակի կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,-հավելել է Պեսկովը։