Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի, սահմանների սահմանազատման հարցով փոխվարչապետերի բրյուսելյան հանդիպման արդյունքների շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։