ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են մնում Ուկրաինայի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ի դռները բաց են: Եվ սա միայն խոսքերով չէ, մենք դա ցույց ենք տվել [մեր] գործողություններով», - ասել է նա՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան ընդունվել են դաշինքի կազմ, իսկ 2022թ. հրավիրվել է ՆԱՏՕ և Շվեդիա։
«Այդ որոշումներով մենք ցույց տվեցինք, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և որ Ռուսաստանը վետո չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման վրա: Այս ուղերձը վերաբերում է նաև Ուկրաինային»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։