Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մասնակիցներին առաջարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպման արդյունքներով մի շարք հարցեր քննարկել։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Խոսելու թեմա կա։ Մենք բոլորս գիտենք` ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ-ի գագաթաժողովը ընդլայնված կազմով, ապա Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Այնտեղ մի քանի հարցեր կան, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում։ Կխոսենք նաև այդ մասին»,-ասել է Պուտինը։