Իհարկե, ես կողմնակալ մարդ եմ, քանի որ դա իմ աշխատանքն է, սակայն, իմ կարծիքով, շատ բան է արվում, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն պահպանվեն, այլև ամրապնդվեն՝ հարմարվելով նոր իրողություններին և նոր աշխարհին։ Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
NEWS.am-ի թղթակիցը մասնավորապես հետաքրքվել է՝ արդյոք բավականաչափ աշխատանք է տարվում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակի պահպանման համար և չի տեսնում արդյոք ՌԴ դեսպանը որևէ թերություն կամ բացթողում այդ ուղղությամբ։ Դեսպանը խոստովանեց, որ դա չափազանց բարդ գործըթնաց է, որը հսկայական ջանքներ է պահանջում։
«Հավատացեք, դա շատ դժվար է։ Երկու կողմերից մեծ համբերություն, համառություն ու կամք է պահանջվում։ Իմ կարծիքով, այս բոլոր հատկանիշները հաջողվում է դրսևորել։ Իհարկե, կան խնդիրներ։ Դրանք չեն կարող չլինել։ Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, մեր հարաբերությունների պահպանման, ամրապնդման և զարգացման ուղղությամբ աշխատանքը պատշաճ մակարդակում է կատարվում», - ասաց Կոպիրկինը։