Ադրբեջանը կրակ է բացել հարավ-արեւելյան հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

22:47     26 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:


© armedia.am