ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ. Ստանիսլավ Զաս

22:28     27 նոյեմբերի, 2022

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Իրավիճակը հեշտ չէ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը ՀԱՊԿ-ը առաջարկում է Հայաստանին ներառում է տարբեր միջոցառումներ՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական որոլտներում, այդ թվում՝ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Առաջարկներն ընդհանուր առմամբ հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից»,- ասել է Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է News.am-ը։

Նրա խոսքով, «միակ բանը, որը չի հաջողվել իրականացնել՝ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։


© armedia.am