Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսի և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի միջև կապը գոյություն ունի հատկապես միջուկային ռիսկերը կառավարելու համար, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը։
«ԱՄՆ և ՌԴ ռիսկերի, հատկապես միջուկային ռիսկերի կառավարման ուղիներ ունեն, և դա էր ԿՀՎ տնօրեն Բերնսի և նրա ռուս գործընկերոջ հանդիպման նպատակը: Պարոն Բերնսը ոչ մի բանակցություն չի վարել և չի քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորոման խնդիրը»,- մասնավորեցրել է Ռուդը։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան և Վաշինգտոնը կրկին կարող են օգտվել այս կապից։
«Առայժմ, որքան գիտեմ, ոչինչ նախատեսված չէ»,- եզրափակեց նա։Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, հայտնում են, որ կողմերը քննարկել են ձերբակալված ամերիկացի քաղաքացիների իրավիճակը և միջուկային ռիսկերը։ Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ շփումը նախաձեռնել է Վաշինգտոնը։
Բըրնսի և Նարիշկինի հանդիպումը, ըստ լրատվամիջոցների, տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Անկարայում։