Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությունը։
Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Նշենք, որ Ռիքերը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, բայց այդ պաշտոնն Ադրբեջանում անտեսվում է՝ դրանով իսկ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի «ձախողումը»։