Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հավատարմությունն է հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ձևաչափին, որն աջակցում է Եվրոպական միությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Twitter-ում գրառում է կատարել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով անցած շաբաթ Բաքու կատարած այցի արդյունքները.
«Մի քանի մտորումներ Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ…
1.Կարևոր է Ադրբեջանի նախագահի հանձնառությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։
2. Կան հարցեր, որոնք մնում են չլուծված, Ադրբեջանին և Հայաստանին անհրաժեշտ է դրսևորել զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- նշել է եվրոպացի դիվանագետը։
A few reflections following the visit to ???????? at the end of last week: 1)Important commitment by @presidentaz to ????????-facilitated format. 2)Many challenges remain; restraint and strong political will be needed by ???????? and ???????? to reduce tensions to achieve a comprehensive settlement. pic.twitter.com/jzl8aSYNF8
— Toivo Klaar (@ToivoKlaar) November 28, 2022