Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է, որ կայցելի Կիև այն դեպքում, եթե այցելի նաև Մոսկվա։ Այս մասին նա հայտնել է Americamagazin ամսագրին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես մտածում էի [Կիև] գնալու մասին, բայց որոշում կայացրի. եթե գնամ, ապա կգնամ Մոսկվա և Կիև, երկու քաղաքներ, ոչ թե երկուսից մեկը», - ասել է պոնտիֆիկոսը:
Նա նշել է, որ երեք անգամ հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Ես աշխատում եմ գերիների ցուցակների հետ՝ և՛ քաղաքացիական անձանց, և՛ ռազմագերիների, և ես ցուցակներն ուղարկել եմ Ռուսաստանի կառավարությանը, և պատասխանը միշտ դրական է եղել»,- ասել է Ֆրանցիսկոսը։