Իրաքի կենտրոնական իշխանությունները որոշել են Իրաքյան Քուրդիստանում երկու ռազմական բրիգադ ստեղծել՝ Իրանի հետ պետական սահմանը պաշտպանելու համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել է իրաքյան Shafaq News տեղեկատվական պորտալը։
«Այդ ռազմական բրիգադները բաղկացած կլինեն Իրաքյան Քուրդիստանի բնակիչներից, և դաշնային բյուջեից ֆինանսական միջոցներ կհատկացվեն դրանց ձևավորման համար», - ասել է Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ Սաքֆան Սանդին։
Անցյալ շաբաթ Իրաքի կառավարությանն առընթեր Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել մի շարք միջոցառումներ ձեռնարկել երկու հարևան երկրների հետ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար՝ Թուրքիայի և Իրանի սահմանների կողմից Իրաքյան Քուրդիստանի զանգվածային ռմբակոծությունից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը: