Ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն մեկ անգամ օգտագործել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի զինված ուժերի միջև կապի գիծը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին կանխելու համար կոնֆլիկտները:
Ինչպես փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյային, մեխանիզմն օգտագործվել է «իրենց մտահոգությունն արտահայտելու Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների մոտ ռուսական ռազմական գործողությունների վերաբերյալ»:
Գործակալության աղբյուրը հրաժարվել է ասել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված զանգը, սակայն պարզաբանել է, որ դա կապված չէ Լեհաստանի տարածքում հրթիռի ընկնելու միջադեպի հետ։
Պենտագոնը դեռ չի պատասխանել ՏԱՍՍ-ի՝ այս տեղեկությունը հաստատելու խնդրանքին։