Վաշինգտոնը հուսադրող է համարում հոկտեմբերին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Սերգեյ Շոյգույի, ինչպես նաև ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլինի և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցները: Ինչպես երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, ամերիկյան կողմը կարծում է, որ անվտանգության հետ կապված հարցերի շուրջ Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելը չափազանց կարևոր է։
«Միացյալ Նահանգները մի քանի ուղիներ է պահպանում Ռուսաստանի հետ անկանխատեսելի կամ արտառոց հանգամանքներում անվտանգության կարևորագույն հարցեր քննարկելու համար՝ կանխելու սխալ հաշվարկները, ռազմական միջադեպերը և էսկալացիան։ Մենք հուսադրող ենք համարում Պենտագոնի պաշտոնյաների և ռուս գործընկերների վերջին հեռախոսազրույցները, և չափազանց կարևոր ենք համարում երկխոսության շարունակությունը»,- նշել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում ՝ ի պատասխան Reuters-ի տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնության կողմից հատուկ ռազմական գործողության ընթացքում մեկ անգամ ակտիվացրել է Ուկրաինայում Ռուսաստանի հետ դեկոնֆլիկտինգի գիծը։