ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղ ապագայի» հույս կա, հայտնում է Aysor.am-ը։
Ռիքերը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, ըստ որի Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ներուժ է առկա, իսկ ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է։
Նա հայտնել է նաև, որ Բաքվից ուղևորվելու է Թբիլիսի, ապա այցելելու է Հայաստան։