Հյուսիսատլանտյան դաշինքը կավելացնի իր ներկայությունը «Սևից ծովից մինչև Բալթիկ ծով»։ Այս մասին Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր առաջընթացը հնարավոր չէ կասեցնել, մենք կուժեղացնենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով: Եվ այս ջանքերի շրջանակում մենք մշտապես աշխատում ենք միմյանց, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ՝ արդյունավետ կերպով հաղորդակցվելու և ամրապնդելու մեր սևծովյան ռազմավարությունը: Ռումինիան չափազանց կարևոր մասնակից է այդ ջանքերին և, իհարկե, ավելի լայն ջանքերին, որպեսզի ՆԱՏՕ-ն լինի ամենաուժեղ պաշտպանական դաշինքը»,- ասել է դիվանագետը Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից հետո։