ՆԱՏՕ-ն ընդունում է Ուկրաինայի ցանկությունը՝ միանալու դաշինքին, սակայն այժմ գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի ռազմական աջակցությունը Կիևին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք քննարկում ենք, թե ինչպես ամրապնդել մեր գործընկերությունը Ուկրաինայի հետ և օգնել երկրին շարժվել դեպի ՆԱՏՕ-ի անդամակցություն: Մենք հաստատել ենք մեր որոշումը 2008թ.-ին: Մենք ցույց տվեցինք, որ մեր դռները բաց են՝ հրավիրելով Շվեդիային և Ֆինլանդիային, Հյուսիսային Մակեդոնիային և Չեռնոգորիայի: Բայց հիմա հիմնական ուշադրությունը Ուկրաինային հրատապ օգնություն տրամադրելն է, որպեսզի նա կարողանա պաշտպանվել և շտկել իր էներգետիկ ենթակառուցվածքը»,- ասել է նա։