Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 30-ին այցելել է ներքին գործերի նախարարություն և մասնակցել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր ժողովին:
Նախագահը ծաղիկներ է դրել նախարարության տարածքում գտնվող զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել զոհված ոստիկանների հարազատներին՝ նշելով, որ նրանց դաստիարակած հերոս զավակների շնորհիվ մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար:
Երկրի ղեկավարին ուղեկցում էին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: