Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել է, որ չորեքշաբթի առավոտյան հրապարակված տեսաուղերձից և եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գրավոր հայտարարությունից հանել է 100,000 զոհված ուկրաինացի զինվորների մասին տեղեկատվությունը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շատ շնորհակալություն նրանց, ովքեր մատնանշեցին այս տեսանյութի նախորդ տարբերակի թվերի անճշտությունը։ Արտաքին աղբյուրներից օգտագործված գնահատականը պետք է վերաբերեր կորուստներին, այսինքն՝ սպանվածներին և վիրավորներին, և պետք է ցույց տա Ռուսաստանի դաժանությունը», - գրել է ԵՀ-ի խոսնակ Դանա Սփինանտը Twitter-ում՝ մեկնաբանելով տեղեկատվության հեռացումը։