Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել 22 ռուս պաշտոնյաների նկատմամբ՝ մասնակի մոբիլիզացիային աջակցելու համար:
Սև ցուցակում ներառվել են փոխվարչապետ, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Արկադի Գոստևը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից: