ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձև ընդունելու համար, հայտնում է NEWS.am-ը:
Նոյեմբերի 30–ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը մի բանաձև ընդունեց, որը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և պահանջում է անհապաղ դուրս գալ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից։
«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին ՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։ Կեցցե՛ Ֆրանսիան», - Twitter-ում գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին նման բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։
Nous saluons le leadership de la ???????? dans son soutien à l'???????? contre la politique et le comportement agressif de l'????????, et remercions l'Assemblée nationale de la République française d'avoir adopté à l'unanimité la résolution approprié.
— Alen Simonyan (@alensimonyan) November 30, 2022
Vive la ????????!@AssembleeNat@YaelBRAUNPIVET pic.twitter.com/QYs2Pt3rQ8