Թուրքիայի Սամսունի նավահանգստում դեկտեմբերի 2-ին անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել։ Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է CNN Turk-ը։
Նավահանգստի տարածքում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջ անձնակազմի միջամտության շնորհիվ հրդեհը տեղայնացվել և մարվել է։