Զինծառայողը չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: