ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Բայդենի վարչակազմն աջակցում է Չինաստանում COVID-ի զրոյական մակարդակի դեմ բողոքող ցուցարարներին։ Նա ասել է, որ հաջորդ տարվա սկզբին կայցելի Չինաստան և կբարձրացնի այդ թեման։
«Իհարկե, մենք աջակցում ենք»,- ասել է Բլինքենը հաղորդավար Ջեյք Թափերին CNN-ի «State of the Union» ծրագրի եթերում։
«Մենք աջակցում ենք մարդկանց իրավունքներին ամենուր, լինի դա Չինաստանում, Իրանում, ցանկացած այլ վայրում»,-հավելել է նա։
Միևնույն ժամանակ, Բլինքենն ասել է, որ Չինաստանում և Իրանում բողոքի ցույցերը կապված չեն ԱՄՆ-ի հետ:
«Այդ երկու երկրներում մարդիկ փորձում են արտահայտել իրենց տեսակետները, հասնել իրենց իղձերի բավարարմանը»,-ասել է նա։