Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, հայտնում է NEWS.am-ը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայրամովը ծաղկեպսակ է դրել Ռուսաստանի մայրաքաղաքի Ալեքսանդրովյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։ Այնուհետ Ադրբեջանի արտգործնախարարը ուղևորվել է ՌԴ ԱԳՆ՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու համար։
Դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական ասպեկտների, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ։