Թուրքիան հետևում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին։ NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մենք ուշադիր հետևում ենք Շվեդիայում և Ֆինլանդիայում տիրող իրավիճակին։ Սակայն ցավով նկատում ենք, որ այդ երկրներում դեռ շարունակվում են որոշ սադրիչ գործողություններ։ Հուսով ենք՝ Շվեդիան և Ֆինլանդիան կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ խնդրի լուծման ուղղությամբ»,-Աքարի խոսքը մեջբերում է Star թերթը։
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին հայտերը վավերացրել են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, բացի՝ Հունգարիայից և Թուրքիայից։