Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում

18:28     6 դեկտեմբերի, 2022

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Բյուջեի շուրջ բանակցությունների երկրորդ օրը լարվածություն է առաջացել։ Պատգամավորների միջև լեզվակռիվը վերածվել է կոնֆլիկտի։ «Լավ կուսակցության» անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը, որը նախագահում էր նիստը, այս վիճաբանությունից հետո 10 րոպեով ընդհատել է նիստը, փոխանցում է Panorama.am-ը։


© armedia.am