Բլինքենի կարծիքով՝ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի բանակցությունների միջոցով

19:55     6 դեկտեմբերի, 2022

Ուկրաինայում իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվի Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս կարծիքը երկուշաբթի օրը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը The Wall Street Journal WSJ CEO Summit-ի համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ-որ պահի, ամենայն հավանականությամբ, սա կավարտվի դիվանագիտությամբ, բանակցություններով»,- ասել է նա։

Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ն կցանկանար «երկարատև խաղաղություն, այլ ոչ թե կեղծ զինադադար»:

 


© armedia.am