Ուկրաինայում իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվի Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս կարծիքը երկուշաբթի օրը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը The Wall Street Journal WSJ CEO Summit-ի համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ-որ պահի, ամենայն հավանականությամբ, սա կավարտվի դիվանագիտությամբ, բանակցություններով»,- ասել է նա։
Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ն կցանկանար «երկարատև խաղաղություն, այլ ոչ թե կեղծ զինադադար»: