Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ

12:41     7 դեկտեմբերի, 2022

75 կողմ ձայնով Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Հայկ Մկրտիչի Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում Հայկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով վստահության և դրական խոսքերի համար, երդվել է. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել ՀՀ սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատավորների և դատարանների անկախությունը»:


© armedia.am